22.04.2025
Բաքվում չեն հանգստանալու, քանի դեռ այնտեղ իշխում է համատարած հայատյացությունը. Արցախի ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Հայաստանը 2017 թվականին ապահովել է արտահանման ռեկորդային ծավալ՝ $2,242 մլրդ

Անկախացումից ի վեր Հայաստանը 2017 թվականին ապահովել է արտահանման ռեկորդային ծավալ՝ $2,242 մլրդ: Այս մասին հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:


Ընդ որում, արտահանման ծավալների աճը անցած տարի կազմել է 25,2%, ինչը ամենաբարձր ցուցանիշն է վերջին հինգ տարիների կտրվածքով:  


Միևնույն ժամանակ, 2017 թվականին ներմուծման ցուցանիշը հավասարվել է 2011 թվականի ցուցանիշին՝ $4,14 մլրդ, բայց դեռ չի գերազանցել 2014 թվականի ցուցանիշը՝ $4,4 մլրդ: Այսպիսով, նշված ժամանակահատվածում ներմուծումը կազմել է  $4 182,7 մլն՝ 27,8% աճ արձանագրելով: Ընդ որում, ներմուծման աճը ամենաբարձրն է վերջին 8 տարիների ընթացքում: . 


2017 թվականի արդյունքներով, ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է ռեկորդային ցուցանիշ՝ $6,4 մլրդ ( 26,9% աճ):

Վրաստանի հետ համաձայնագիրը Հայաստանի համար պարտավորություններ չի ենթադրում. Կարասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան