24.11.2024
Արևելագետ. Իրանը նման է 1980–ական թթ.–ի ԽՍՀՄ–ին
prev Նախորդ նորություն

Կարո Փայլանը դատախազությունում ցուցմունք է տվել ահաբեկչական հարձակումների մասին

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը փաստաբանների ուղեկցությամբ Անկարայաի դատախազությունում ցուցմունք է տվել օրեր առաջ իր արած հայտարարության վերաբերյալ։


Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը դատախազությունից դուրս գալուց հետո լրագրողներին հայտնել է, որ դատախազությունում նշել է, որ Թուրքիայից հեռացած գործիչների դեմ Եվրոպայում թուրքերի կողմից մահափորձեր են կազմակերպվում։ «Շեշտել եմ, որ այս տեղեկությունները բանավոր եմ ստացել, գրավոր ոչինչ չկա։ Թուրքիայում կա Հրանտ Դինքի դեպքը։ Իրեն էլ մամուլի միջոցով թիրախավորեցին։ Նա իմ ընկերն էր։ Ես նրան ասացի գնա Թուրքիայից, սակայն նա որոշեց մնալ եւ սպանվեց։ Ներկայում էլ թուրք լրագրողներ եւ քրդական կուսակցության գործիչներ են թիրախավորվում»,-ասել է Փայլանը։


Նշենք, որ Կարո Փայլանը հայտարարել էր, թե Թուրքիայից որոշակի խմբեր Եվրոպա հեռացած թուրք եւ քուրդ լրագրողների, մտավորականների ու քաղաքական գործիչների դեմ մահափորձեր են կազմակերպում։


Գերմանիայի ոստիկանությունը հաստատել էր այս տեղեկությունը՝ շեշտելով, որ իրենք եւս նման ինֆորմացիա ունեն եւ նախազգուշական քայլեր են իրականացնում։


Ավելի վաղ, Գերմանիայում մահափորձից փրկված քուրդ ֆուտբոլիստ Դենիզ Նաքին հայտարարել է, որ իր դեմ հարձակումը փաստորեն հաստատում է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի՝ Գերմանիայում հաստատված Թուրքիայի քաղաքացիների դեմ հնարավոր մահափորձերի մասին հայտարարությունը: