25.11.2024
Հակառակորդի կրակոցից 2 զինծառայող է վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում
prev Նախորդ նորություն

Արցախում զինծառայող Վաչե Չիլինգարյանը զոհվել է հակառակորդի դիպուկահարի կրակոցից. Հակոբյան

Հունվարի 7-ին Արցախում՝ շփման գծում, 19-ամյա Վաչե Չիլինգարյանը զոհվել է հակառակորդի դիպուկահարի կրակոցի հետեւանքով: Այս մասին հունվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:


Նրա խոսքով, արդեն պարզ է զինծառայողի զոհվելու պատճառը: «Ժամկետային զինծառայողը ոչ մի խախտում թույլ չի տվել եւ դիպուկահարի կրակոցի արդյունքում է մահացել», - ասաց Հակոբյանը եւ հավելեց, որ կա նաեւ երկու վիրավոր:


Նրանք, ըստ Հակոբյանի, թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել. վիճակները բավարար է: «Այս պահին շփման գծում իրավիճակը հանգիստ է»,- հավելեց նա:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 19-ամյա Վաչե Չիլինգարյանը: