25.11.2024
ԵԱՏՄ համար 2018-19 թվականները կարող են թռիչքաձև զարգացման տարիներ լինել. Սաֆարյան
prev Նախորդ նորություն

«Աջ ղեկ» նախաձեռնության առաջարկները կքննարկվեն միջգերատեսչական հանձնաժողովի հետ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում դեկտեմբերի 26-ին «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչները նախարարության համապատասխան վարչությունների պատասխանատուների հետ շարունակեցին քննարկումները ՀՀ կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծերի որոշ դրույթների շուրջ։


Նախաձեռնության անդամները ներկայացրին իրենց գրավոր առաջարկությունները՝ ընդգծելով, որ հիմնական, սկզբունքային տարաձայնությունը աջ ղեկով մեքենաների հաշվառման արգելքին է վերաբերում։


Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերին տրվեցին պարզաբանումներ։


Նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախաձեռնող խմբի գրավոր առաջարկները կքննարկվեն նախագիծը մշակող միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ։ Արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը և «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչներին։


VERELQ-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2018 թվականի ապրիլից Հայաստան աջ ղեկով մեքենաների ներմուծումը կարգելվի: Սա հստակ է և դժվար այս առումով փոփոխություն լինի՝ ոչ մի բողոքի ակցիա կամ ավտոերթ սրան չի խանգարի: Պետությունը, որը նման որոշմամբ փաստի առաջ է կանգնացնում 30 հազարից ավելի քաղաքացու, որոնք ունեն աջ ղեկով տրանսպորտային միջոց, չի պատրաստվում որևէ կերպ փոխհատուցել քաղաքացիների նյութական կորուստը (վաճառելու համար ղեկը պետք է լինի ձախակողմյան) ու նախագծի քննարկման ժամանակ անգամ այդ հարցը չի էլ քննարկվել: Ու այլընտրանք էլ չի թողնում՝ վարել մեքենան մինչև վերջին շունչը, եթե ծախել չի լինի, քանզի առաջիկայում կարգելվի նաև աջակողմյան ղեկային համակարգով միջոցների շահագործումը: