25.11.2024
Լարսում կուտակված ՀՀ քաղաքացիների համար ՌԴ ԱԻՆ-ը տեղադրել է վրաններ, բաժանել տաք սնունդ
prev Նախորդ նորություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ճշտում է՝ տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կան, թե ոչ

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ճշտում է Մոսկվայում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների  թվում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը:


Դեսպանատունը իր ցավակցությունն է հայտնում զոհերի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին:


Այս պահին հայտնի է հինգ զոհի մասին, վիրավորվել է 15 մարդ:


Նշենք, որ վթարը տեղի է ունեցել այսօր ցերեկը Մոսկվայի «Славянский бульвар» մետրոյի կայարանի մուտքի մոտ, երբ այդ պահին բավականին մարդաշատ է եղել: Ներկայումս քննարկվում է կատարվածի երկու հավանական վարկած՝ կամ ավտոբուսի դիմացը մեքենա է կտրել, կամ արգելակները չեն աշխատել: