26.11.2024
Դուք զսպում եք վտանգավոր զարգացումները. Սերժ Սարգսանի շնորհավորանքը ԱԱԾ-ին
prev Նախորդ նորություն

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ելույթ կունենա Սերժ Սարգսյանը

Հունվարի 22-ից 26-ը Ստրասբուրգում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որում ԵԽԽՎ-ն պետք է ընտրի նոր նախագահ, մարդու իրավունքների նոր հանձնակատար, ինչպես նաև ՄԻԵԴ դատավոր: Panorama.am-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է ԵԽ կայքը:


Վեհաժողովում ելույթով հանդես կգան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Դանիայի արքայադուստր Մերին, Դանիայի ԱԳ նախարարը՝ որպես ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող, ինչպես նաև Դանիայի վարչապետն ու Ավստրիայի նախագահը:


Ձմեռային նստաշրջանում ելույթ կունենա ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիեկսն էլ վերջին անգամ կներկայացնի 2017թ.-ի իր գործունեության զեկույցը:


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին անգամ ԵԽԽՎ-ում ելույթ էր ունեցել 2013 թվականի հոկտեմբերին, երբ Հայաստանը նախագահում էր ԵԽ նախարարների կոմիտեում: