22.04.2025
Օրվա կադր. ի՞նչ պայմաններում են երթևեկում դիլիջանցիները գազով աշխատող ավտոբուսում
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում պետպատվերով ձեռքբերվող դեղերի գների 20-23 տոկոս իջեցում է լինելու. նախարար

Հայաստանում պետական պատվերով ձեռքբերվող դեղերի գների 20-23 տոկոս իջեցում է լինելու: Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:


 


Նա նշեց, որ գնաճի մասին կարող է խոսել առողջապահական ոլորտում, իսկ այդտեղ գների իջեցման նախանշան կա: «Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Պետական պատվերով ձեռքբերվող դեղերի 20-23 տոկոս իջեցում է լինելու: Դա նշանակում է, որ այդ քանակով դեղեր ձեռք կբերվեն, կամ ավելի շատ պացիենտներ կսպասարկվեն»:


Լևոն Ալթունյանը հայտարարեց, որ հունվարի 1-ից նախարարության կողմից ձեռքբերվող դեղերի թանկացում միանշանակ չի սպասվում:

ՍԱՊԾ-ն հայտնաբերել է վտանգավոր և սննդում օգտագործման համար ոչ պիտանի թռչնամիս
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան