25.11.2024
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հրատապ կարգով կքննարկվի իրավիճակը Իսրայելի և Պաղեստինի շուրջ
prev Նախորդ նորություն

«Ծառուկյան» դաշինքը նման հարց չի քննարկել. Իվետա Տոնոյանը «Ելք»-ի հետ բանակցելու մասին

Ցանկացած քաղաքական ուժ ունի իր օրակարգը եւ մենք հարգանքով ենք վերաբերում յուրաքանչյուր քաղաքական ուժի որոշմանը։ Սակայն այս պահին «Ծառուկյան» դաշինքում նման հարց չի քննարկվել: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:


Հիշեցնենք, «Ելք» խմբակցությունն այսօր որոշում է կայացրել ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։ Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «Ելք»-ը բանակցություններ կսկսի «Ծառուկյան» դաշինքի հետ՝ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ՝ պատգամավորների ¼-ի ստորագրություններն ապահովելու համար:


Հարցին՝ հնարավոր է, որ «Ծառուկյան» դաշինքը միասնական թեկնածուով հանդես գա, Իվետա Տոնոյանը նշեց.


«Այս պահին «Ծառուկյան» դաշինքը նման հարց չի քննարկել։ Երբ կուսակցության քաղաքական խորհրդում եւ դաշինքում կլինեն քննարկումներ, մենք հարգարժան լրատվամիջոցներին անպայմանորեն կտեղեկացնենք»։