24.11.2024
Էրդողանը մուսուլմանական երկրներին կոչ է արել Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչել
prev Նախորդ նորություն

Իսրայելցի զինվորականները բռնել են «ՀԱՄԱՍ»-ի ղեկավարներից մեկին

Իսրայելցի զինվորականնները եւ ոստիկանները համատեղ գորոծողության ժամանակ ձերբակալել են 32 պաղեստինցիների, այդ թվում՝ «ՀԱՄԱՍ» շարժման ղեկավարներից մեկին՝ Հասան Յուսուֆին։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

Յուսուֆը կասկածվում է անկարգություններում ներգրավված լինելու մեջ։ Վերջերս նա ազատ էր արձակվել վարչական կալանքից։

Արաբ-իսրայելական հակամարտությունը սրվել է դեկտեմբերի 6-ին, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ այնտեղ դիվանագիտական առաքելությունը տեղափոխելու մասին։

Պաղեստինը այս որոշումը չի ճանաչել եւ հայտարարել է, որ սրանով ԱՄՆ-ը միջնորդից դարձավ հակամարտության կողմ։ Սրա հետ կապված պաղեստինցիները խոստացել են հրաժարվել ամերիկացիների միջնորդական ծառայություններից եւ որոնել այլ երաշխավոր։

ԱՄՆ որոշմանը ի պատասխան՝ Պաղեստինում անկարգություններ են բռնկվել։ Պաղեստինյան ինքնավարության ղեկավարությունը հայտարարել է նոր ինթիֆադայի մեկնարկի մասին։

Ե՛վ Իսրայելը, եւ՛ Պաղեստինը Երուսաղեմը համարում են իրենց մայրաքաղաքը։ Սրա հետ մեկտեղ, Իսրայելը քաղաքը համարում է «միասնական եւ անբաժան», իսկ Պաղեստինը շարունակում է քաղաքի արեւելյան սեկտորը իր տարածքը համարել եւ չճանաչել Իսրայելի իշխանությունը այդ տարածքների նկատմամբ։ Դե յուրե Իսրայելի մայրաքաղաքը Թել Ավիվն է։

Հասան Յուսուֆը 1992 թվականից համարվում է «ՀԱՄԱՍ»-ի խոսնակը։ Իսրայելական հատուկ ծառայությունները մի քանի անգամ ձերբակալել են նրան, նա երկու անգամ ազատազրկվել է եւ անցկացրել իսրայելական բանտում, եւ մի քանի անգամ վարչական կալանքի ենթարկվել։ «ՀԱՄԱՍ»-ի որոշ անդամներ նրան մեղադրում են «ՇԱԲԱԿ»-ի (իսրայելական հատուկ ծառայություններ) հետ համագործակցության մեջ։