8.06.2025
Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետությունը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն որոշել է մեծացնել բանակը

ԱՄՆ բանակում ծառայողների թիվը 2018 թվականին կավելանա։ Այս մասին երկրի պաշտպանությանը հատկացվող բյուջեի ստորագրման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ սա վերջին յոթ տարվա ընթացքում առաջին անգամ է իրականացվում։ Նախագահի ելույթի տեքստը հրապարակվել է Սպիտակ տան կայքում, հաղորդում է Lenta-ն։

Թե ԱՄՆ բանակում ծառայողների թիվը քանիսով կավելանա, չի հստակեցվում։

«Բացի այդ, մեր զինվորները կստանան վերջին ութ տարիների համար ամենախոշոր աշխատավարձը»,-նշել է Թրամփը։
Նախագահը հավելել է, որ վերջին ութ ամիսների ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը ավելի հաջող է ընթանում, քան նախորդ վարչակարգի օրոք։ «Ինչպես գիտեք, մենք հաղթել են Սիրիայում, Իրաքում»,-հայտարարել է նա։

Ավելի վաղ Թրամփը ստորագրել էր Միացյալ Նահանգների պաշտպանության բյուջեն, որով նախատեսվում է 4,6 միլիարդ դոլար հատկացում Եվրոպայում «ռուսասկան ագրեսիայի» հակազդեցության համար։

ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների համար «ճիշտ ժամանակին» բաց կլինի. Պետդեպ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին