24.11.2024
Որպես ԵԱՏՄ անդամ ՀՀ-ն կարող է առանձնաշնորյալ հարաբերություններ ունենալ ԵՄ հետ. դեսպան
prev Նախորդ նորություն

Կարեն Կարապետյանն այցելել է ՊՆ եւ մասնակցել ռազմական տեխնիկայի փակ ցուցադրությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:


Կառավարության ղեկավարը նախ դիտել է Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի անդամների համար կազմակերպված փակ ցուցադրությունը, ծանոթացել Հայաստանում վերջին երկու տարում ստեղծված կամ զարգացված ռազմական տեխնիկայի ու սպառազինության նմուշներին:


Այնուհետև վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների 2018 թ. ծրագիրը: