25.11.2024
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծը
prev Նախորդ նորություն

Հաջորդ տարվա բյուջեն գոհացնում է միայն կոալիցիային. ԱԺ-ն ընդունեց 2018-ի բյուջեն

Ազգային ժողովը հաստատեց 2018 թվականի պետական բյուջեն: Նախագծին կողմ քվեարկեց 64 պատգամավոր, դեմ էին 35-ը: Այլ կերպ ասած, հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթը գոհացնում է միայն կոալիցիոն գործընկերներ Հանրապետական կուսակցությանն ու Դաշնակցությանը:


Ըստ փաստաթղթի, ընդհանուր եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 308 մլրդ 284 հազար դրամ, հարկային եկամուտներից ու պետական տուրքերից ակնկալվում է ստանալ 1 տրիլիոն 248 մլրդ դրամ, իսկ ծախսային մասը կկազմի 1 տրիլիոն 307 մլրդ դրամ, պակասուրդը կմնա գրեթե անփոփոխ ՝ 156 մլրդ դրամ:


Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները նշում էին, որ այս բյուջեն չի արտահայտում այն քաղաքական բովանդակությունը, որն ունակ է երկրում փոփոխության բերել ու առավել ևս չի կարող հիմք հանդիսանալ երկրի տնտեսական զարգացման համար: 


Ու չնայած ընդդիմության քննադատությանը, բյուջեի նախագծի հաստատումից հետո Ազգային Ժողով դահլիճում ծափողջյուններ հնչեցին: