Լրցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 29-րդ տարին. դեռ կան հազարարվոր անօթեւաններ
Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 29-րդ տարին է լրանում: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41֊ին 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժն ավերածությունների պատճառ դարձավ Սպիտակում, Գյումրիում, Ստեփանավանում, ու Սպիտակից Գյումրի ճանապարհի գյուղական համայնքներում:
Մեդվեդև-Սպենհոյեր-Կարնիկի սանդղակի՝ մակրոսեյսմիկ ինտենսիվությունը X` արտասովոր կործանարար էր։
Չնայած Սառը պատերազմի լարվածությանը, երկրաշարժից մի քանի օր հետո Խորհրդային միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովը պաշտոնապես ԱՄՆ֊ից հումանիտար օգնություն է խնդրել (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ)։ 113 երկիր զգալի քանակությամբ հումանիտար օգնություն է ուղարկել Խորհրդային Միություն՝ փրկարարական սարքավորումների, որոնողական խմբերի և բժշկական պարագաների տեսքով, բայց գաղտնի նվիրատվությունը և հասարակական կազմակերպությունների նվիրատվությունները նույնպես միջազգային օգնության մաս են կազել։ Օգնություն բերելու ճանապարհին մեկ ԽՍՀՄ ինքնաթիռ, որում կային 9 անձնակազմի անդամ և 69 զինծառայող, և Հարավսլավիայից եկող մի փոխադրամիջոց կործանվել են տարբեր պատահարներում։
Այսօր, երկրաշարժից 29 տարի անց դեռ աղետի հետքերը վերացած չեն ու «աղետի գոտի» տերմինը շարունակում է արդիական մնալ: Իսկ անօթեւաների թիվը տարբեր հաշվարկներով տատանվում է 5-7 հազարի միջակայքում: