25.11.2024
ՀՀ-ԼՂՀ միացյալ զորախումբը կկանգնեցնի հակառակորդին և լայնածավալ հարձակում կիրականացնի
prev Նախորդ նորություն

Էդուարդ Շարմազանովը ՌԴ-ի պատգամավորներին հրավիրել է այցելել ժողովրդավարական Արցախ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Ռուսաստանի Պետական դումայի հրավերով դեկտեմբերի 4-ին մասնակցել է «Խորհրդարանականներն ընդդեմ թմրամիջոցների» միջազգային համաժողովին եւ հանդես եկել ելույթով: 


ԱԺ փոխնախագահը նշել է, որ թմրամիջոցների եւ դրանց անօրինական շրջանառության խնդիրները մարտահրավեր են միջազգային հանրության համար: Այդ հանցագործությունը սերտ կապ ունի այլ մարտահրավերների՝ միջազգային ահաբեկչության ու փողերի անօրինական լվացման հետ: Հաշվի առնելով, որ թմրանյութերի անօրինական շրջանառությունը մարտահրավեր է այսօրվա աշխարհի համար, նա նշել է, որ այն եւս անվտանգության մարտահրավեր է:


«Այս արատի դեմ պայքարը պահանջում է միասնական ու համակարգային պայքար: Հայաստանի Հանրապետությունը կոչ է անում ավելի վճռական պայքար մղել այդ արատի դեմ եւ միասնական ռազմավարություն մշակել այդ մարտահրավերին դիմակայելու համար: Հայաստանը նման արդյունավետ փորձ ունի ՀԱՊԿ անդամ երկրների հետ, եւ այս համաժողովը կարող է նոր էջ ու հնարավորություն բացել ընդդեմ այդ մարտահրավերի»,- ասել է նա:


Էդուարդ Շարմազանովը ափսոսանքով նշել է, որ այսօր հերթական անգամ ականատեսն ենք Ադրբեջանի ներկայացուցիչների կեղծ եւ հակահայկական հռետորաբանությանը:


«Հայաստանին ու Արցախին անհարկի մեղադրելու փոխարեն չէր խանգարի ընթերցել միջազգային զեկույցներն Ադրբեջանի վերաբերյալ: Իսկ Արցախի մասին անհեթեթ ելույթների մասնակիցներին ու բոլոր միջազգային գործընկերներին կոչ եմ անում այցելել Արցախ: Այցելեք ու կտեսնեք, որ Արցախի քաղաքացիները կառուցում են ժողովրդավարական, ազատ ու անկախ հանրապետություն: Կոչ եմ անում բոլորիս միասնական ջանքերով պայքարել ահաբեկչության, ստի, ռասիզմի, նարկոթրաֆիքինգի եւ բոլոր միջազգային մարտահրավերների դեմ»,- հավելել է նա: