27.11.2024
Լարիջանի. Իրանն ու ՌԴ-ն թմրաբիզնեսի դեմ պայքարում ընդլայնված համագործակցություն ունեն
prev Նախորդ նորություն

Սաակաշվիլին պատրաստ է բանտ նստել Վրաստանում

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները կարող են արտահանձնել իրեն արդեն հաջորդ շաբաթ, այդ դեպքում նա նախընտրում է վերադառնալ Վրաստան, այլ ոչ թե արտաքսվել Եվրոպա. հաղորդում է Ria.ru-ն:

«Նրանք ծրագրում են ինձ վտարել երկրից. վրացական, ռուսական և ուկրաինական հատուկ ծառայությունները համատեղ հատուկ գործողություններ են անցկացնում: Եթե նրանք ինձ անգամ վտարեն հաջորդ շաբաթ… Եվ, իմիջիայլոց, նրանք ցանկանում են այսպես անել, ցանկանում են ինձ բռնել և ասել՝ «քո դեմ Վրաստանում գործեր կան, մենք առաջարկում ենք քեզ Լեհաստան կամ Հոլանդիա», իսկ ես կպատասխանեմ, որ կմեկնեմ Վրաստան»,- ուկրաինական NewsOne հեռուստաալիքի եթերում այս մասին ասել է Սաակաշվիլին:

Սաակաշվիլին նաև հայտարարել է, որ պատրաստ է բանտ նստել Վրաստանում: