27.11.2024
Սաակաշվիլին պատրաստ է բանտ նստել Վրաստանում
prev Նախորդ նորություն

Սփյուռքի ազդեցության ներքո ՀՀ-ն փակել է մեզ հետ համագործակցելու բոլոր ուղիները. Էրդողան

Հայաստանը, հատկապես իր սփյուռքի ազդեցության ներքո, փակել է Թուրքիայի հետ համագործակցության բոլոր ուղիները և այդ իսկ պատճառով մնացել է բոլոր էներգետիկ, տրանսպորտային և առևտրային նախագծերից դուրս: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:


«Մինչդեռ Վրաստանը մի կողմից դարձել է Թուրքիայի և Արևմուտքի միջև, իսկ մյուս կողմից ՝ Կովկասի և Միջին Ասիայի միջև կամուրջ և այդպիսով ապահովել իր ապագան»,- 1news.az փոխանցմամբ նշել է նա: 


«Այս երկու օրինակները շատ ցայտուն են. ձեռք է բերում նա, ով մեզ հետ ընկերություն է անում, իսկ ով չարացած է՝ կորցնում է»,- հավելել է նա: