24.11.2024
ԵԱՏՄ-Իրան համագործակցությունն առաջընթաց կբերի ՀՀ-Իրան տնտեսական հարաբերություններին. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Հայաստանը Ադրբեջանին կփոխանցի միջդիրքային գոտում գտնված ադրբեջանցի զինծառայողի դիակը

Նոյեմբերի 28-ին Հայաստանը Ադրբեջանին է փոխանցելու միջդիրքային գոտում գտնված ադրբեջանցի զինծառայողի դիակը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


Հիշեցնենք, նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր այդ տեղեկությունը:


Ըստ տարածած հաղորդագրության, Նախիջևանի Օդրուբադի շրջանի դիմաց՝ Հայաստանի սահմանի մոտ հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Ջալիբեյլի Բահրուզ Փարվիզ օղլուի (Cəlilbəyli Bəhrüz Pərviz oğlu) դին:


Հայկական որ Times.am-ը հայտնել էր, որ իր տեղեկությունների համաձայն՝ մի քանի օր առաջ Նախիջևանի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից մեկում տեղի է ունեցել մասսայական սպանություն:


Ադրբեջանական բանակի սպաներից մեկը կոտորել է դիրքի ողջ անձնակազմին և դիմել փախուստի: Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից դեպքի առնչությամբ դեռևս որևէ արձագանք չի եղել: Աղբյուրը չի բացառում, որ Ադրբեջանը հերթական անգամ փորձի կոծկել սեփական բանակում արդեն սովորություն դարձած սպանություններն ու զինծառայողների միջև ոչ կանոնադրային հարաբերությունները:


«Սակայն հաշվի առնելով, որ տվյալ դեպքում սպանվել է մի քանի զինծառայող, չենք կարծում, որ Ադրբեջանական ՊՆ-ին հաջողվի երկար ժամանակով իր հանրությունից թաքցնել տեղի ունեցածը: Առաջիկայում կանրադառնանք դեպքի մանրամասներին ու կիրազեկենք տեղի ունեցածի առնչությամբ ստացվող յուրաքանչյուր նոր լուր»,- գրում է Times-ը: