24.11.2024
Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-Իրան համագործակցությունն առաջընթաց կբերի ՀՀ-Իրան տնտեսական հարաբերություններին. ԱԳՆ

Հայաստանի և Իրանի համագործակցությունն ընդարձակ է և ներառում է տնտեսությունից մինչև կրթություն, բնապահպանությունից մինչև մշակույթ, գործում են մի շարք էներգետիկ, ենթակառուցվածքային ծրագրեր տրանսպորտի բնագավառում: Այսօր Իրանի իմ գործընկերոջ հետ  քննարկել ենք երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Այս մասին ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն  ասաց Հայաստանի արտաքին գործերի Էդվարդ Նալբանդյանը:  


Երկու երկրների արտգործնախարարների հանդիպման օրակարգում է եղել նաև տնտեսական համագործակցության հարցը և դրա խթանմանն ուղղված միջոցառումները: ՀՀ արտգործնախարարի խոսքով՝ ԵԱՏՄ-Իրան համագործակցության հաստատումը կարող է առաջընթաց ապահովել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում և այս համատեքստում այսօր Երևանում տեղի է ունենալու հայ-իրանական գործարար համաժողովի բացումը:


Նախարար Նալբանդյանը նաև նշեց, որ չեն անտեսվել միջազգային, տարածաշրջանային հրատապ հիմնախնդիրներին, ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցերը և այլն.


«Պարոն Զարիֆին ներկայացրեցի Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերը, այս համատեքստում կարևորում ենք միջազգային իրավունքի հիման վրա խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված սկզբունքային դիրքորոշումը»,– ասաց Նալբանդյանը: