25.11.2024
Չինաստանի ԱԳՆ. ԲԹԿ–ն կարևոր դերակատարում ունի Եվրասիայում
prev Նախորդ նորություն

Հայացք Բաքվից. Ադրբեջանը չի կարող ինտեգրվել ռուսական նախագծերին

Ադրբեջանը չի կարող ինտեգրվել ռուսական նախագծերին, մոտ լինել ՌԴ–ին ու շարունակել բարիդրացիական կապերն եվրոպական երկրների հետ, ինչպես դա անում է Հայաստանը։ Այդ երկիրն ունի ուժեղ սփյուռք ԵՄ–ում ու Ամերիկայում։

Նրանք բալասնավորում են, իսկ հայերն իրենց կոմֆորտ են զգում եվրոպական ինստիտուտների միջացնքներում`չնայած տնտեսությունն ու ռազմական ոլորտը գտնվում են ՌԴ–ի վերահսկողության տակ։ Այդ մասին Echo.Az–ին հայտնել է փորձագետ Ահմեդ Ալիլին։

Նա նշել է, որ Ադրբեջանը չունի այդպիսի անվտանգության բարձիկ։

«Մենք չեն կարող ինտեգրվել ռուսական նախագծերին, մոտ լինել ՌԴ–ին ու շարունակել բարիդրացիական կապերն եվրոպական ինստիտուտների հետ։ Շատ կարևոր է չկորցնել կապերն եվրոպական երկրների հետ, ինտեգրվել եվրոատլանտյան դաշինքին, որպես ինքնուրույնության կարևոր ուղու»,–հավելել է նա։