25.11.2024
Պակիստանի ԳՇ–ի պետը ժամանում է Բաքու
prev Նախորդ նորություն

Ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է լուծել միայն Ռուսաստանը. Էրդողան

Ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է լուծել միայն Ռուսաստանը, այդ իսկ պատճառով Վլադիմիր Պուտինի հետ այսօրվա հանդիպմանը Սոչիում ես դարձյալ այդ հարցը կբարձրացնեմ: Անադոլուի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:


Նրա խոսքով, ավելի վաղ ինքը այդ խնդիրը քննարկել է Պուտինի հետ և վերջինս ասել է, որ Ռուսաստանն անում է ամեն հնարավորը խնդրի կարգավորման համար:


"Ես հորդորել էի ՌԴ նախագահին լինել ավելի ուշադիր հինգ շրջանների վերադարձի հարցին, քանզի այդ հարցը կարող է լուծել միայն Ռուսաստանը: Այսօր ես այդ հարցը նորից կբարձրացնեմ, քանի որ ղարաբաղյան հիմնախնդիրը մեզ համար հանդիսանում է ազգային հարց",- ասել է Էրդողանը:


Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ Էրդողանը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտությունը:  


«Պարոն Պուտինի հետ մենք քննարկել ենք ղարաբաղյան հակամարտությունը: Ռուսաստանն ազդեցություն ունի Հայաստանի վրա: Կան ընդունված որոշումներ, որոնք առնչվում են գրավված յոթ շրջաններից հինգին: Մենք նշել ենք այդ որոշումների կատարման կարևորությունը: Պարոն Պուտինը դա հնարավոր է համարում, սակայն, որքան ես հասկացա,մեծ հույսեր դրա հետ չի կապում: Հնարավոր է, որ դա պայմանավորված է կողմերի միջև առկա հարաբերություններով»,- խոստովանել էր Էրդողանը: