22.04.2025
Ալիեւը վերահաստատել է Բաքվի կարծրացած դիրքորոշումը ԼՂ հակամարտության վերաբերյալ
prev Նախորդ նորություն

Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի համաձայնագիրը վավերացնելու օրենքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի համաձայնագիրը վավերացնելու օրենքը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Համաձայնագրի նպատակն է ապահովել միասնական մաքսային կարգավորումների դաշտ ԵԱՏՄ երկրներում: Մաքսային օրենսգիրքն ուղղված է մաքսային գործընթացների արդիականացմանը, մաքսային կանոնների հետագա դյուրացմանը և համապատասխանեցմանը ԵԱՏՄ-ում գործող համաձայնագրերին: Օրենսգիրքը ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից:

Համաձայն նոր օրենսգրքի, մաքսային շատ գործընթացներ կհեշտացվեն, կգործարկվի մեկ պատուհանի մեխանիզմը, ապրանքների շարժի հսկողությունը ԵԱՏՄ-ում և այլ պետությունների հետ առևտրային հարաբերություններում և այլն:

Մամուլ. «Ծառուկյան» դաշինքը պատերազմ հայտարարեց Կարեն Կարապետյանի կառավարությանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան