Նոր վարկ. KfW բանկը Հայաստանին 80 մլն եվրոյի վարկ կտրամադրի
Գերմանական KfW բանկը Հայաստանին 80 մլն եվրոյի վարկ կտրամադրի ընդհանուր բյուջետային աջակցության՝ բյուջեի պակասուրդը ծածկելու համար։ Համապատասխան վարկային համաձայնագրի նախագիծը հավանություն է ստացել կառավարության այսօրվա նիստում։
Ըստ փաստաթղթի՝ միջոցները կհատկացվեն 2017 և 2018 թվականներին 40-ական մլն եվրո տրանշերով։ Տոկոսադրույքը կհաաստատվի վարկի տրամադրման պահին, որը տրամադրվում է 15 տարի ժամկետով: Հինգ տարին՝ արտոնյալ ժամանակահատվածով։
Նշվում է, որ վարկին կից կտրամադրվի նաև 8․3 մլն եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ։
Ինչպես ավելի վաղ VERELQ-ը գրել էր, ՀՀ ֆինանսների նախարարության կանխատեսմամբ՝ մինչեւ 2017 թվականի վերջ ՀՀ պետական պարտքը կհասնի 6,7 մլրդ դոլարի, որն այս պահի դրությամբ կազմում է 6,3 մլրդ դոլար: Իսկ դեռ մարտ ամսին այն կազմում էր 5,9 մլրդ դոլար.: