3.05.2025
Դանիան Հայաստանի համար կպարզեցնի վիզային ռեժիմը
prev Նախորդ նորություն

ՌԴ-ից Հայաստան է մատակարարվել ատոմակայանի երկու տուրբոգեներատորներից առաջինը

Արդյունաբերական տեխնիկայի արտադրությամբ զբաղվող ռուսական «Силовые машины» ընկերությունն արդեն Հայաստանին է մատակարարել Մեծամորի ատոմակայանի համար նախատեսված երկու տուրբոգեներատորներից առաջինը: Այս մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:


Նշվում է, որ մատակարարման փաթեթի մեջ են մտնում նաև աջակից համակարգերը, տեխնոլոգիական վերահսկման համակարգերը: Այժմ ընկերությունը պետք է տեղադրի գեներատորը և վերահսկի դրա աշխատանքը:


Նշենք, որ «Силовые машины» ընկերությունը մտնում է Ռոսատոմի կազմի մեջ, ավելի վաղ Ռոսատոմը հայարարել էր ՀԱԷԿ-ի մոդեռնիզացման մասին, որի շրջանակներում տեխնիկական սարքավորումների արտադրության համար պայմանագիր է կնքվել «Силовые машины» ընկերության հետ:

Նոր վարկ. KfW բանկը Հայաստանին 80 մլն եվրոյի վարկ կտրամադրի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով