Փորձագետները ԲԹԿ–ի մասին.ՌԴ–ն շրջանցող միջանցք և Թուրքիայի ելք դեպի Կենտրոնական Ասիա
Տնտեսագետ Տոհտար Եսիրգեպովը հայտարարել է, որ Բաքու–Թբիլիսի–Կարսի շնորհիվ Կենտրոնական Ասիան ունեցավ երկաթգիծ, որը կկապի Չինաստանն Եվրոպայի հետ, փոխանցում է azattyq.org–ը։
Նա նշել է, որ Կենտրոնական Ասիայի ցանկանում է օգտագործել երկու աշխարհամասերի միջև գտնվելու իր դիրքը։ Ըստ նրա, ԲԹԿ–ն Կենտրոնական Ասիայի համար կարող է դառնալ մեծ ներուժ ունեցող նախագիծ։
Կենտրոնական Ասիայի անվտանգության և քաղաքականության հարցերով փորձագետ Ալքեյ Մարգուլանը հայտարարել է, որ մինչ այս Թուրքիան մեծ ուշադություն չէր դարձնում Կենտրոնական Ասիայի հետ ենթակառուցվածքային նածագծերին։ Ըստ նրա, ԲԹԿ–ն Կենտրոնական Ասիային հնարավորություն կտա այլընտրրանքային միջանցք ունենալ բեռները արտահանելու համար`շրջանցելով ՌԴ–ն։
Նա հավելել է, որ մոտակա երկու տարվա ընթացքում պարզ կդառնա, թե ինչքանով է նախագիծը շահավետ։