Նեթանյահուի հրավերով Հայաստանի արտգործնախարարը կայցելի Իսրայել
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
Նոյեմբերի 6-7-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Իսրայելի վարչապետ և արտգործնախարար Բենիամին Նեթանյահուի հրավերով պաշտոնական այց կկատարի Իսրայել։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, Նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Իսրայելի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։
Հիշեցնենք, որ 2017 թ-ի հուլիսի վերջին պաշտոնական այցով Հայաստան էր այցելել Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին:
Նա հայտարարել էր, որ Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ և դա իր այցելության հիմնական ուղերձն է։
Հանդիպմանը զրուցակցիները հանգամանալից անդրադարձ էին կատարել երկկողմ օրակարգի տարբեր հարցերի ու քննարկել հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրներ։