21.04.2025
Sueddeutsche Zeitung. Էրդողանի վրեժը
prev Նախորդ նորություն

Իրանը կարձագանքի ԱՄՆ ճնշմանն իր հրթիռների հարվածային ուժի մեծացմամբ

Իրանը կարձագանքի ԱՄՆ ճնշմանը եւ նոր պատժամիջոցներին իր հրթիռների հարվածային ուժի մեծացմամբ։ Այս մասին ասել է Իրանի իսլամական հեղափոխության պահապան կորպուսի հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին, փոխանցում է Fars-ը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն ուզում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի հրթիռային հնարավորությունների պատրվակով, այնինչ ԻՀՊԿ-ը եւ հրթիռային ծրագիրը ընդամենն արդարացում են։

«Իրանի տնտեսական հզորությունն է նրանց թիրախը»,- ասել է Ջաֆարին եւ նշել, որ ԱՄՆ-ը պետք է իմանա, որ տնտեսական ճնշումը եւ պատժամիջոցները մեծացնում են իրանցի ժողովրդի վճռականությունը՝ բարձրացնել պաշտպանունակությունն ու հզորությունը։

Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն ԱՄՆ ձեռքի գործն է. Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար