22.04.2025
Թուրք-ադրբեջանական հարաբերություններն ուրախության և հպարտության աղբյուր են. Էրդողան
prev Նախորդ նորություն

Իրանը հետաքրքրված է, որ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության քայլեր ձեռնարկեն. Քասեմի

Իրանը Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջին միջնորդ-երկիրն է: Հրադադարի հաստատումը պատերազմի օրերին, արյունալի իրադարձությունների ժամանակ հաջողություն էր: Այս մասին ԱՊԱ-ին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին:


«Մենք շատ հետաքրքրված ենք, որպեսզի մեր երկու կարևոր հյուսիսային հարևանները իրենց տարաձայնությունները դնեն մի կողմ և պոզիտիվ քայլեր ձեռնարկեն խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման ուղղությամբ», - ասել է նա:


Բահրամ Քասեմին նաև ընդգծել է, որ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. 


«Կովկասյան տարածաշրջանը շատ կարևոր է մեզ համար: Մենք լավ հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, որի վարչապետը վերջերս էր այցով գտնվում Թեհրանում: Մենք լավ հարաբերություններ ենք հաստատել նաև Վրաստանի հետ: Մեզ համար շատ կարևոր է անվտանգության ապահովումը այս տարածաշրջանում»,- ընդգծել է նա:

Կատալոնիայի ճգնաժամը կարող է խառնել ՀՀ-ԵՄ խաղաքարտերը. ի՞նչ սպասել Բրյուսելի հանդիպումից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան