20.04.2025
ԻՊ-ն վերահսկում է Սիրիայի տարածքի 5 տոկոսից ոչ ավելին. Շոյգու
prev Նախորդ նորություն

Դամասկոսն իրեն ԱՄՆ-ի եւ Թուքիայի ագրեսիային պատասխանելու իրավունք է վերապահում

Թուրք զինվորականների ներխուժումը Իդլիբ եւ ամերիկյան զինվորականների ներկայությունը Էթ Թանֆեում Սիրիան կոպիտ ագրեսիա է համարում եւ համարժեք պատասխանի իրավունք ունի:

Այդ մասին « ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտնել է Սիրիայի ինֆորմացիայի նախարար Մուհամմեդ Ռամիզ Թարջամանը:

«Բոլորը գիտեն, որ կա ագրեսիա, եւ թուրքական որոշ ստորաբաժանումներ ներխուժել են Իդլիբ ու ուրիշ սահմանամերձ տարածքներ, ինչպես նաեւ որոշ տարածքներում՝ հյուսիսային բազաներում ու Էթ Թանֆեում առկա է ամերիկյան ներկայությունը: Այս ամբողջը մենք դիտարկում ենք որպես կոպիտ ագրեսիա, որը խախտում է Սիրիայի ինքնավարությունը, միջազգային իրավունքն ու ՄԱԿ բանաձեւերը», — հայտարարել է Թարջամանը:

Նա նշել է, որ Դամասկոսը մտադիր է վերականգնել վերահսկողությունը սիրիական ամբողջ տարածքի վրա:

«Մենք իրավունք ունենք պատասխանել այդ ագրեսիային համապատասխան ձեւով եւ համապատասխան ժամանակ: Սիրիական բանակը հսկողություն կսահմանի Սիրիայի յուրաքանչյուր փոքր հատվածի համար՝ հյուսիսից հարավ եւ արեւելքից արեւմուտք», — հայտարարել է նախարարը:

Սաուդյան Արաբիան աջակցում է Թրամփի` Իրանի վերաբերյալ դիրքորոշմանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար