24.11.2024
Դամասկոսն իրեն ԱՄՆ-ի եւ Թուքիայի ագրեսիային պատասխանելու իրավունք է վերապահում
prev Նախորդ նորություն

Սաուդյան Արաբիան աջակցում է Թրամփի` Իրանի վերաբերյալ դիրքորոշմանը

Սաուդյան Արաբիան աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու որոշմանը: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ Ջուբեյրը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ միջուկային համաձայնագիրն ունի թերություններ:

Նա նաեւ համաձայնել է Թրամփի գնահատականի հետ, որ Իրանը ապակայունացնում է տարածաշրջանը եւ զինյալների կազմակերպություններին է ֆինանսավորում:

«Թեհրանի վարքն անընդունելի է, եւ իրանցիները կտեսնեն հետեւանքները: Հենց այդ է ասել նախագահ Թրամփը եւ մենք աջակցում ենք այդ դիրքորոշմանը», - Լոնդոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա: