24.11.2024
Սաուդյան Արաբիայի հետ հակաիրանական դաշինք ստեղծելու ԱՄՆ-ի փորձը կձախողվի. փորձագետ
prev Նախորդ նորություն

ԻՊ-ն վերահսկում է Սիրիայի տարածքի 5 տոկոսից ոչ ավելին. Շոյգու

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները շարունակում են իրենց վերահսկողության ներքո պահել Սիրիայի տարածքի 5 տոկոսից ոչ ավելին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Այսօր ԻԼԻՊ-ը վերահսկում է 5 տոկոսից պակասը, մինչեւ Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի գործողությունն սկսելը ԻԼԻՊ-ը վերահսկում էր Սիրիայի տարածքի ավելի քան 70 տոկոսը»,- ասել է նա:

Շոյգուն նշել է, որ 2 տարում Ռուսաստանի ավիացիան ոչնչացրել է գրոհայինների 948 մարզական ճամբարներ, զինամթերք արտադրող 666 գործարաններ եւ արհեստանոցներ, ինչպես նաեւ 1,5 հազար միավոր ռազմական տեխնիկա: