23.04.2025
Աշխարհի տարբեր երկրներից ժամանած օդապարիկները կսավառնեն Երևանի երկնքում
prev Նախորդ նորություն

Շփման գծում հաստատված հարաբերական հանգիստը պահպանվել է. շաբաթն առաջնագծում

Հոկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթներից հաստատված հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել:


ԱՀ ՊՆ-ից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից՝ առանձին դեպքերում կիրառելով նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ:


ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում շարունակում են մնալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Մամուլ. Կարապետյանների կոնգլոմերատը հավաք է գումարել. Սարգսյանի քայլը տարակուսանքի պատճառ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան