25.11.2024
Հերթը, կարծես, Աշխատանքային օրենսրգրքի փոփոխություններին էլ կհասնի
prev Նախորդ նորություն

Օրվա կադր. Ի՞նչ պայմաններում է թխվում Yerevan City-ի հացաբուլկեղենը (լուսանկարներ)

VERELQ-ի թղթակիցը Մաշտոցի պողոտայում տեղակայված Yerevan City սուպերմարկետի ստորգետնյա ավտոկայանատեղիում ֆիքսել է, թե ինչպես է պատրաստի խմորը շուրջ մեկ ժամ, առանց որևէ ծածկի կամ պաշտպանիչ այլ միջոցառումների, բառացիորեն անտերության մատնված փոշու ու անցնող-դառնող ավտոմեքենաների հետևանք հանդիսացող կեղտի մեջ:


Խոսքը ստորգետնյա ավտոկայանատեղիի մասին է, որտեղ, հասկանալի է, մաքուր օդ ասվածը ուղղակի բացակայում է, իսկ եղածն էլ փոշով ու թունաքիմիկատներով է հագեցած: Թե որքան ժամանակ էր արդեն խմորներով լի սայլակը ոտատակ վիճակում գտնվում հայտնի չէ, բայց շուրջ մեկ ժամ անց, երբ վերադառնում էինք, սայլակը դեռ տեղում էր:

Այնպես որ չզարմանանք, որ հայտնի սուպերմարկետից հաց կամ հացաբուլկեղեն գնելիս դրանք հագեցած լինեն բենզինի մասնիկներով կամ այլ քիմիական հավելումներով:city 1


city 2