24.11.2024
Ծովից ծով Հայաստանի քարտեզը՝ Ադրբեջանի պատմության դասագրքերում
prev Նախորդ նորություն

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Իրանում է

Թեհրանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: Այս մասին facebook-յան իր էջում գրառել է իրանագետ Արմեն Իսրայելյանը:


Նրա խոսքով, Կարեն Կարապետյանի Թեհրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Իրանի և Հայաստանի միջև ՏՏ և գիտության, մշակույթի և արվեստի, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության մասին երեք փաստաթուղթ է ստորագրվել:

Վարչապետին ուղեկցում են ՊԵԿ նախագահը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, տնտեսական զարգացման և ներդրումների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության և մշակույթի նախարարները:   


Նախօրեին կառավարության լրատվալան ծառայությունը տարածել էր հաղորդագրություն, համաձայն որի՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով հոկտեմբերի 9-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի ԻԻՀ։

Հայաստանի կառավարության ղեկավարը Թեհրանում հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Կարեն Կարապետյանն այցելելու է նաև «Արարատ» մարզական ակումբ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ: