24.11.2024
ՌԴ-ից ՀՀ տարածք հետախուզության կառավարման կետի վերախմբավորում է կատարվել. վարժանքներ
prev Նախորդ նորություն

Վարչապետ Կարեն Կարապետյան երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Իրան

Վարչապետ Կարեն Կարապետյանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով հոկտեմբերի 9-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի ԻԻՀ։


Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Հայաստանի կառավարության ղեկավարը Թեհրանում հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:


Կարեն Կարապետյանն այցելելու է նաև «Արարատ» մարզական ակումբ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ:


Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ մոտ ժամանակներս ավարտին կհասցվի Մեղրիում Իրանի հետ ազատ տնտեսական գոտու կազմակերպման հարցերը և իրանական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք կբերվի սահմանին հատուկ ռեժիմով աշխատելու համար:


Այժմ Հայաստանը եւ Իրանը շարունակվում են էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը: Հայաստանը եւ Իրանն էներգետիկ ոլորոտւմ համագործակցում եմ գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց բարտերային սխեմայով: