20.04.2025
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Իրանում է
prev Նախորդ նորություն

Մամեդյարով. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կբացվի հոկտեմբերի 30-ին

Հոկտեմբերի 30-ին պաշտոնապես կբացվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը, որն այցով գտնվում է Վրաստանում:

Թուրքիան ակնկալում էր, որ Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղին շահագործման կհանձնվի 2017-ի սկզբին: Մինչդեռ ավելի վաղ հայտարարվել էր, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ամբողջ հզորությամբ կաշխատի 2016-ի երրորդ եռամսյակից: Մինչ այդ նախատեսվում էր շահագործումը սկսել 2015-ին:

Ադրբեջանի արտգործնախարարը հոկտեմբերի 8-ին հանդիպել է իր վրաց պաշտոնակից Միխեիլ Ջանելիձեի հետ, գրում է «Գրուզիա Online»-ը:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը իրականացվում է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված միջազգային պայմանագրի շրջանակում։ Նախագիծը տրանսպորտային միջանցք է, որը կմիացնի Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի երկաթուղային ցանցերը: Այն մեկնարկել է 2007 -ին: Սկզբնական արժեքը գնահատվել է $422 մլն, որից 220 մլն պետք է ուղղվեր վրացական կողմի կառուցմանը, 220 մլն՝ թուրքական, սակայն հետագայում այն վերանայվեց: 2008-ին նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում էր $600 մլն: Ծախսերը հավասարապես ստանձնեցին Ադրբեջանը, Վրաստանին վարկ տրամադրելով, ու Թուրքիան:

Մինսկը մտադիր չէ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական համագործակցության համար. Լուկաշենկո
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար