19.04.2025
Մամուլ. ՀՀԿ-ն կայացրել է վճռական որոշում՝ Կարեն Կարապետյանը կմնա վարչապետ
prev Նախորդ նորություն

«Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է. Ոստիկանություն

Սեպտեմբերի 14-ին, ժամը 13.30-ին «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած միջադեպի բացահայտման ուղղությամբ ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ, ԿՀԴՊ ԳՎ, Երևան քաղաքի և Լոռու մարզային վարչությունների ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողների ինքնությունը՝ 1957 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյանը, 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանը և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովը:


Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ նրանց հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:


Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ՝ 13:30-ի սահմաններում, հնչել են կրակոցներ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ՝ 1974 թ. ծնված Գագիկ Մոսինյանը, մահացել է, ևս մեկը՝ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։

Աշխատում ենք ոչ միայն քաղաքացի դաստիարակելու, այլև հայ-ռուսական բարեկամության օգտին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար