23.11.2024
Արտերկրում ապրելու և աշխատելու ՀՀ քաղաքացիների հնարավորություններն ավելացել են
prev Նախորդ նորություն

Նալբանդյանը գոհ է հայ-իսրայելական հարաբերությունների ակտիվացումից

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իսրայելի խորհրդարանական պատվիրակությանը՝ Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան - Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի և փոխխոսնակ Յոել Խասսոնի գլխավորությամբ։  


ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում նկատվում է երկկողմ փոխայցելությունների ակտիվացում ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների կողմից՝ համոզմունք հայտնելով, որ պարբերական շփումները նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը:


Իր հերթին իսրայելցի խորհրդարանականները նշեցլ են, որ իրենց եռօրյա այցի ծրագիրը բավականին հագեցած է, ինչը հնարավորություն է ընձեռում տարբեր մակարդակներով քննարկել համոգործակցության խորացման հարցեր։


Արտգործնախարարը կարևորել է Հայաստանի և Իսրայելի միջև միջխորհրդարանական ձևաչափով համագործակցությունը՝ ընդգծելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը հայ-իսրայելական հարաբերությունների ամրապնդման գործում:


Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է նաև, որ «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումը դառնում է երկու երկրների հասարակությունների միջև երկխոսության կարևոր հարթակ, ինչի վկայությունն է ֆորումի երրորդ նիստի անցկացումը Երևանում:


Զրուցակիցները քննարկել են հայ-իսրայելական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ կարևորեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ընդգծեցին գործարար կապերի խթանման անհրաժեշտությունը, անդրադարձ արվեց մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հնարավորությանը։


Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ։