23.11.2024
Հայկական ողբերգության հարցը լսվել է Կնեսետում և, ցավոք, ստացել քաղաքական գունավորում
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն կլինի ԵԱՏՄ միակ անդամը, որը միաժամանակ պայմանագիր կունենա ԵՄ–ի հետ. Ֆրանսիայի դեսպան

Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը երկխոսությունների հեռանկարներ բացող, Հայաստանին գործունեության լայն հորիզոններ տրամադրող հավակնոտ փաստաթուղթ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:


«Այն օրը, երբ ստորագրվի համաձայնագիրը, և կարծում եմ՝ բոլոր նախադրյալները կան և պատրաստ են, որպեսզի այն ստորագրվի, այդ պարագայում Հայաստանը կլինի միակ երկիրը, որը կլինի ԵԱՏՄ անդամ երկիր և միաժամանակ պայմանագիր կունենա Եվրամիության հետ»,-ասաց դեսպանը:


ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Արևելյան գործընկերության՝ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ: