25.11.2024
Tablet ամսագիր․ Բաքվի իսրայելական հովանավորությունը պոտենցիալ մութ կողմ ունի
prev Նախորդ նորություն

Հայաստանն ինչո՞ւ պետք է անպայման մասնակցեր Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին. ԱԳՆ

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը չի հասկանում սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանի չմասնակցելով պայմանավորված աժիոտաժի իմաստը: Armtimes.com-ի հետ զրույցում Քոչարյանն իր տարակուսանքը հայտնեց, որովհետեւ այդ զորավարժություններին, Վրաստանը ներառյալ, մասնակցում է ընդամենը ՆԱՏՕ-ի անդամ հինգ երկիր:


«Ու այդ տեսակետից ես լավ չեմ հասկանում, թե Հայաստանն ինչո՞ւ պետք է անպայման մասնակցեր այդ զորավարժություններին, եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծամասնությունը չի մասնակցել: Մեկ բան են հայտերը, եւ մեկ այլ բան է փաստացի մասնակցությունը. փաստացի իրավիճակը մենք տեսնում ենք՝ ընդամենը հինգ երկիր»,- ասաց փոխարտգործնախարարը:


Հարցին՝ իսկ Հայաստանի չմասնակցության համար հիմնավոր պատճառներ կայի՞ն, փոխարտգործնախարարը պատասխանեց հակադարձ հարցով՝ իսկ ՆԱՏՕ-ի մնացած անդամները ինչ-որ խնդիր ունե՞ն, որ չեն մասնակցել:


Ինչ վերաբերում է ԵՄ հետ նոր համաձայնագրի կնքման գործընթացի վերաբերյալ հարցին, ապա այս առումով Շավարշ Քոչարյանը ձեռնպահ մնաց որեւէ մեկնաբանությունից՝ մատնանշելով, թե նախագահը շատ հստակ ամեն ինչ ասել է, որեւէ խնդիր չկա, եւ ինքը ասելու որեւէ նոր բան չունի:


Նշենք, որ այն մասին, թե Հայաստանը մի շարք այլ երկրների հետ սեպտեմբերի սկզբին մասնակցելու է Վրաստանում անցկացվելիք ՆԱՏՕ զորավարժություններին Վրաստանի ՊՆ-ն հայտարարել էր օգոստոսի վերջին: Ուշագրավ է, որ մի քանի օր շարունակ այս լուրը թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի լրատվական դաշտի գլխավորներից էր, սակայն ՀՀ ՊՆ-ն, չգիտես ինչու, հարկ չհամարեց հայտարարել այդժամ, որ չի մասնակցելու:


Չմասնակցելու մասին որոշումն այնքան անսպասելի է եղել նաև վրացական կողմի համար, որ Հայաստանի դրոշը զորավարժության լոգոյի վրայից չեն հասցրել հեռացնել: