25.11.2024
Վրաստանում Թուրքիայի պահանջով ուսումնական հաստատություններ են փակվում. НГ
prev Նախորդ նորություն

Tablet ամսագիր․ Բաքվի իսրայելական հովանավորությունը պոտենցիալ մութ կողմ ունի

Ադրբեջանում իսրայելական դրոնների հետ կապված վերջին սկանդալը բացահայտում է այն բարոյական ու ռազմավարական ռիսկերը, որոնցով հղի է Իսրայելի կողմից զենքի առեւտուրը։ Այս մասին ասվում է ամերիկացի հրեաների Tablet ամսագրի հոդվածում։

Հոդվածում ասվում է, որ պատմության մեջ առաջին անգամ Իսրայելի արտահանման տարեկան ցուցանիշը գերազանցել է 100 մլրդ դոլարը։ Ընդ որում ռազմական արդյունաբերության արտահանումը կազմում է մոտ 6․5 մլրդ դոլար։ Այսպիսով, 2016-ին Իսրայելը ընդգրկվել է զենքի ամենախոշոր արտահանողների տասնյակում։

«Իսրայելի ռազմաարդյունաբերական համալիրը նաեւ հրեական պետությունը դարձնում է ավելի պատրաստված նրան, որ ինքնուրույն դիմակայի անվտանգության զանազան մարտահրավերներին, որոնք ծառացած են երկրի առաջ այս պահին։ Այդուհանդերձ, զենք արտահանելը նույնը չէ, ինչ SodaStream կամ չերի լոլիկ արտահանելը։ Երկրները օգտագործում են զենքը, որպեսզի սպառնան կամ զսպեն իրենց թշնամիներին կամ նրանց, ում համարում են թշնամի, կամ էլ բռնություն կիրառեն պոտենցիալ անկանխատեսելի հետեւանքներով։ Այսպես է օրինակ ղարաբաղյան հակամարտության դեպքում »,- ասվում է հոդվածում։

Հեղինակը հիշեցնում է, որ Իսրայելն Ադրբեջանին վաճառել է 5 մլրդ դոլար արժողությամբ զենք, իսկ վերջին միջադեպը վկայում է այն մաիսն, որ Իսրայելի կողմից Բաքվի հովանավորությունը պոտենցիալ մութ կողմ ունի։ «Իսրայելի ազգային շահերից չի բխում, որ նրա ընկերություններից մեկնումեկը պատահաբար միջազգային վառոդի տակառ հրկիզի իր սահմաններից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա։ Նման միջադեպերը, բարեբախտաբար, հազվադեպ են, բայց անգամ մեկ նման դեպքը կարող է բացահայտել Իսրայելի կողմից զենքի բարգավաճող առեւտրի բարոյական ու ռազմավարական ռիսկերը»,- ամփոփում է հոդվածագիրը։