24.11.2024
«Նաիրիտում» բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
prev Նախորդ նորություն

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը ՀՀ-ում գրասենյակ կունենա

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել «ՀՀ կառավարության եւ միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) միջեւ ՀՀ-ում ՄՔՄՄԿ-ի կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։


2016 թվականի նոյեմբերի 15-ին Երեւանում ստորգրված համաձայնագրի նպատակն է սահմանել ՄՔՄՄԿ եւ նրա անձնակազմի կարգավիճակը, արտոնություններնն ու անձեռնմխելիությունը Հայաստանի Հանրապետությունում։


ՄՔՄՄԿ իրավունք ունի հիմնելու իր ներկայացուցչությունը ՀՀ-ում եւ աշխատանքի ընդունելու իր գործունեության իրականացման համար անհրաժեշտ՝ տեղական եւ միջազգային անձնակազմ։


ՀՀ ճանաչում է ՄՔՄՄԿ միջազգային իրավաբանական անձի կարգավիճակը եւ իրավունակությունը ՀՀ-ում, մասնավորապես պայմանագրեր կնքելու, շարժական ու անշարժ գույք ձեռք բերելու, տիրապետելու եւ տնօրինելու, դատական հայց ներկայացնելու եւ որպես պատասխանող հանդես գալու։


Քննարկման արդյունքում պատգամավորները քվեարկությամբ դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին նստաշրջանի եւ առաջիկա քառօրյայի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար։