25.11.2024
Ադրբեջանում պահանջում են Մամեդյարովի հրաժարականը՝ բանակցային գործընթացը տապալելու համար
prev Նախորդ նորություն

Եթե Արևմուտքն ընդուներ ՌԴ առաջարկները՝ ԼՂ հակամարտությունը վաղուց կարգավորված կլիներ. ԱԳՆ

Եթե Արևմուտքն ընդուներ Ռուսաստանի առաջարկները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վաղուց կարգավորված կլիներ: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հանդես գալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և դասախոսների առաջ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:


Նա նշել է, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որ հավատարիմ է այն հռչակագրերին, որոնք վերջին 20 տարիների ընթացքում ընդունվել են ԵԱՀԿ-ում և Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում: Այդ հռչակագրերում, ըստ Լավրովի, ամրագրված է եվրատլանտյան շրջանում և Եվրասիայում հավասար անվտանգության տարածք ձևավորելու կողմերի ցանկությունը, ինչպես նաև վստահեցումը, որ երկրների ոչ մեկը չի  ուժեղացնի իր անվտանգությունն ուրիշների անվտանգության հաշվին: Լավրովը վստահություն է հայտնել, որ  եթե այդպես լիներ, շատ հակամարտություններ, որոնք այսօր պահպանվում են Եվրոպայում, այդ թվում և ղարաբաղյան և մերձդնեսթրյան հակամարտությունները վաղուց կարգավորված կլինեին: 


«Ես ափսոսում եմ, որ այդ  հռչակագրերն այդպես էլ թղթի վրա են մնացել: Դրանք իրավաբանորեն պարտավորեցնող դարձնելու մեր բոլոր փորձերը մերժվել են մեր արևմտյան գործընկերների կողմից: Ես վստահ եմ, որ եթե հավասար անբաժանելի անվտանգությունն իսկապես ստանար իրավաբանորեն պարտավորեցնող ձև, շատ հակամարտություններ, որոնք այժմ կան Եվրոպայում, վաղուց կարգավորված կլինեին»,- հավելել  է նա: