20.04.2025
Նալբանդյանը պատգամավորներին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը
prev Նախորդ նորություն

Հայաստանը հետաքրքրված է ռազմական МА8 մոդուլներով

Հայաստանը հետաքրքրված է ռազմական МА8 մոդուլներով, որոնցով նախատեսվում է զինել «Վիխր» ռազմական ռոբոտին: Այս մասին հայտարարել է «Մուռոմտեպլովոզի» գործադիր տնօրեն Եվգենի Տրետյակովը:


Բացի Հայաստանից, զինատեսակով հետաքրքրված է նաև Բելառուսը, Վենեսուելան և Մյանման:


«Военное.РФ» պարբերականը տեղեկացնում է, որ Ռուսաստանը  «Բանակ-2017» ֆորումի ժամանակ օտարերկրյա գործընկերների հետ կնքել է $300 մլն պայմանագիր: Նրանց մկողմից հատկապես մեծ ուշադրության են արժանացել «Սոլնցեպյոկ» համակարգը, որը փորձարկվել է սիրիական բանակի կողմից: Ավելի վաղ այն ձեռք էր բերել Ալժիրը և կիրառել օգոստոսի սկզբին տեղի ունեցած զորավարժությունների ժամանակ:


Սակայն օտարերկրյա գործընկերների հետ նոր պայմանագրերի կնքման մասին որևէ բան չի հայտնվում: 

Վերջին տարիներին ԵՄ-ից ՀՀ-ին արտահանձվող քաղաքացիների թիվը բազմակի անգամ աճել է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար