20.04.2025
Նախարարության շենքում ռումբ չհայտնաբերվեց. ահազանգը կեղծ է եղել
prev Նախորդ նորություն

Նալբանդյանը պատգամավորներին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հրավերով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ:


Էդվարդ Նալբանդյանը պատգամավորներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի՝ եռանախագահող երկրների հետ միասին գործադրվող ջանքերը: Հանդիպման ընթացքում ծավալվել է մտքերի փոխանակություն՝ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների եւ առաջնահերթությունների շուրջ։


Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձեւաչափում քննարկումներ ունենալ՝ հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

Հայաստանը հետաքրքրված է ռազմական МА8 մոդուլներով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար