24.11.2024
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են կիբերանվտանգության ոլորտում կատարվող աշխատանքները
prev Նախորդ նորություն

Ընթացքի մեջ է «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագիրը

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրով վերակառուցվում են «Հրազդան ՋԷԿ»-ից մինչ «Շինուհայր» ենթակայան ընկած շուրջ 230 կմ երկարությամբ «Նորադուզ»-«Լիճք»-«Վարդենիս»-«Վայք»-«Որոտան-1» 220 կՎ և մոտ 50 կմ երկարությամբ «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծերը։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից տեղեկացնում են, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված 39 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով համաձայնագրի շրջանակներում։

Ծրագրի նպատակն է բարելավել էլեկտրացանցի հուսալիությունը, թողունակությունը և նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները:

Նշվում է, որ «Նորադուզ», «Լիճք» և «Որոտան-1» օդային գծերի կառուցման աշխատանքներն ավարտվել են և դրվել են լարման տակ: Շարունակվում են «Վարդենիս» և «Վայք» օդային գծերի կառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։


Այժմ ավարտական փուլում են «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծերի վերակառուցման նախագծման աշխատանքները: Իրականացվում են վերակառուցման նախապատրաստական աշխատանքներ, կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018 թվականին։