25.11.2024
Վարորդական իրավունքների խնդիրը. Հայաստանը Ռուսաստանի հետ համաձայություն է ձեռք բերել
prev Նախորդ նորություն

Բոսնիա և Հերցեգովինան ցանկանում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծում. ԱԳՆ

Բոսնիա և Հերցեգովինան ցանկանում է, որ հիմնախնդիրն ունենա խաղաղ հանգուցալուծում: Այս մասին Երևանում հայտարարել է Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ:


«Բոսնիա և Հերցեգովինան ցանկանում է, որ հիմնախնդիրն ունենա խաղաղ հանգուցալուծում: Կարծում ենք՝ բոլորը պետք է աջակցեն նրան: Մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին և հույս ունենք, որ երկար տևած այս հակամարտության վճռական ավարտը կտեսնենք ի շահ այնտեղ ապրող ժողովրդի»,- հայտարարել է նա:


Իգոր Ցրնադակին նաև ասել է, որ այսօր ստորագրվել է առաջին փաստաթուղթը երկու երկրների միջև, որը հնարավորություն կտա դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց այցելել Բոսնիա և Հերցեգովինա առանց վիզայի: Նա նաև նշել է, որ հաջորդ քայլը կարող է դառնալ երկու երկրների քաղաքացիների համար  վիզայի ազատականացման գործընթացը: