24.11.2024
Մենք չենք պատրաստվում Լենինգրադյան փողոցն անվանափոխել. Քաղաքապետ
prev Նախորդ նորություն

Ազգային Ժողովի պատվիրակությունը մեկնում է Բաքու

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, սեպտեմբերին կմեկնի Բաքու: Այս մասին գրել էր մամուլը, Աշոտյանն էլ հաստատեց:


Վերջինիս հայտարարության մեջ ասվում է.


«Ի արձագանք այսօր մամուլում տեղ գտած հրապարակումների՝ տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 22-ին Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները՝ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, Բաքվում կմասնակցեն Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը: Հայկական պատվիրակության կազմում է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը:


Պատվիրակության՝ համաժողովին մասնակցելու հետ կապված կազմակերպչական հարցերը գտնվում են ընթացիկ փուլում»: