Էրդողանի 15 թիկնապահի մեղադրանք է առաջադրվել Վաշինգտոնում ցուցարարների վրա հարձակման համար
ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 15 թիկնապահի մեղադրանք է առաջադրվել Վաշինգտոն նրա այցի ժամանակ խաղաղ ցուցարարների վրա հարձակման համար: Ընդհանուր առմամբ մեղադրանքներ են առաջադրվել 19 մարդու, այդ թվում՝ թուրքական անվտանգության ծառայության 15 աշխատակցի: Այս մասին գրում է Associated Press-ը:
Մեղադրյալներին գործադրած բռնության համար սպառնում է առավելագույնը 15 տարվա ազատազրկում: Նրանցից մի քանիսը լրացուցիչ մեղադրվում են նաև մահաբեր զենքով հարձակման համար:
Նշվում է, որ 16-ին մեղադրանք էր առաջադրվել հունիսի 13-ին, երեքշաբթի մեղադրանքն առաջադրվել է Թուրքիայի անվտանգության ծառայության ևս 3 ներկայացուցչի:
Ըստ աղբյուրի, այդ գործը սպառնում է ավելի բարդացնել ՆԱՏՕ-ի երկու դաշնակից երկրների միջև արդեն լարված հարաբերությունները:
Հիշեցնենք, մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցները հարձակվել էին Թուրքիայի դեմ բողոքող քուրդ և հայ խաղաղ ցուցարարների վրա։ Ավելի ուշ հրապարակված տեսանյութում երևում է, որ Էրդողանը, ըստ ամենայնի, հրահանգում է իր թիկնապահներին հարձակվել ցուցարարների վրա, և հարձակումից մի քանի րոպե անց դուրս է գալիս ավտոմեքենայից։
Բախումների հետեւանքով 11 մարդ էր տուժել, այդ թվում՝ ոստիկան։ Նրանցից 9-ը հիվանդանոց էին տեղափոխվել։