22.11.2024
Նիկոլ Փաշինյան. Երևանում բողոքի ակցիաները կրում են բացառապես սոցիալական բնույթ
prev Նախորդ նորություն

Հունան Պողոսյան. Ոստիկանությունը չի ցրելու Երևանի բողոքի ակցիան

Հայաստանի ոստիկանությունը չի պատրաստվում ցրել էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ ուղղված ակցիան: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, ով գիշերը ժամանել է Բաղրամյան պողոտա, որտեղ անցկացվում են շուրջօրյա բողոքի ակցիաներ:

Նա նաև կոչ արեց ցուցարարներին հանգստություն պահպանել: Մինչ նրա հայտարարությունը, նախօրեին երեկոյան նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Երևանում արդեն մի քանի օր է շարունակվում են էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ ուղղված բողոքի ակցիաները: Մինչ այդ` հունիսի 23-ին, ոստիկանությունն, ուժ կիրառելով, ցրեց խաղաղ ցույցը: Սակայն նույն օրը երեկոյան ցույցերը վերսկսվեցին: