6.07.2025
Թուրքիան ծրագրում է մաքսային համաձայնագիր կնքել ԵԱՏՄ-ի հետ
prev Նախորդ նորություն

Վրաստանի գլխավոր դատախազությունը պահանջում է Սաակաշվիլու արտահանձնումը

Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել է մի շարք երկրների իրավապահ մարմիններին, այդ թվում նաև Ուկրաինայի, պահանջելով արտահանձնել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:


Երկրի արդարադատության նախարար Տէա Ցուլուկիանին հայտնել է, որ Սաակաշվիլիի դեմ հարուցվել է չորս քրեական գործ և Թբիլիսին պատրաստվում է պահանջել նրա արտահանձնումը ցանկացած երկրից, որտեղ նախկին նախագահը կանգ առնի:

Հիշեցնենք, հուլիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել, որով զրկել է Սաակաշվիլիին ուկրաինական քաղաքացիությունից: Վերջինս նախօրեին հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ Ուկրաինա սեպտեմբերի 10-ին:

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բաքվում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով